Լրահոս

06.02.2012 14:26


Չինաստանը ՄԱԿ–ի՝ Սիրիայի հարցի շուրջ բանաձևի նախագիծը «իրավիճակին անհամարժեք» է համարում

Չինաստանը ՄԱԿ–ի՝ Սիրիայի հարցի շուրջ բանաձևի նախագիծը «իրավիճակին անհամարժեք» է համարում

Չինաստանի պետական ԶԼՄ–ն հանդես է եկել հայտարարություններով՝ պաշտպանելով պաշտոնական Պեկինի դիրքորոշումը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցի շուրջ բանաձևի ընդունմանը դեմ արտահայտվելու մասով։ Երկրի գլխավոր անգլալեզու պետական թերթի՝ «Сhina Daily»-ի խմբագրական հոդվածում մասնավորապես նշված է.

«Բանաձևի նախագիծը, որը ենթադրում էր իշխանափոխություն Սիրիայում և նախագահ Ասադի հրաժարականը, համարժեք կերպով չէր արտացոլում իրավիճակի էությունը։ Նրա ընդունումն ազդանշան կհանդիսանար զինված խմբավորումների համար, որ միջազգային հանրությունն աջակցում է իրենց։ Դա է՛լ ավելի կբարդացներ Սիրիայում ստեղծված իրավիճակը»։

Ընդ որում, թերթը որպես օրինակ է բերում Լիբիայի դեպքերը, որտեղ Քադաֆիի մահը նույնիսկ չհանգեցրեց ժողովրդավարության և ազատության հաստատմանը երկրում։

Ավելացնենք, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն արդեն հայտարարել է, որ ՄԱԿ–ի այդ բանաձևի ընդունման վրա իրենց դրած վետոն չի նշանակում, որ իրենք թույլ կտան, որ սիրիական ճգնաժամի խորացումը շարունակվի։ 

Այս խորագրի վերջին նյութերը